Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) առաջիկա օրերին նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանին եւ Արման Մելիքյանին հանձնաժողով կհրավիրի՝ հանձնաժողովին ուղղված նրանց դիմումները քննարկելու համար:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մինչեւ դիմումների քննարկումը հրաժարվեց դրանց մասին խոսել. «Ուղարկել են դիմում, ներկայացնում են ինչ-որ մոտեցումներ: Նիստին կհրավիրվեն թեկնածուները, կլինի բաց քննարկում, դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավական դիրքորոշման մասին»:
Ըստ նրա, դիմումների քննության համար կան օրենքով սահմանված ժամկետներ, եւ ժամկետները չեն խախտվի:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանը հանձնաժողովից պահանջել էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչել:
Կարդացեք նաև
Ա. Մելիքյանն էլ առաջարկել էր Մուկուչյանին՝ Հայաստանից մեկնածների թվի հրապարակումն ապահովել:
Դիմում- քննարկում կլինի նիստի ժամանակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ