Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Պատերազմ լինելու է»

Հունվար 16,2013 12:57

«Ամբողջական ֆիլմ է, որում կապվել են 2 հերոսամարտեր՝ Մուսա լեռան հերոսական պաշտպանությունն ու  Խնապատինը: Գյուղը պաշտպանվել է գյուղացու շնորհիվ, այն ապրում եւ աճում է, դա մեր հաղթանակի կոդն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մուսա լեռից Խնապատ» փաստավավերագրական թվով 4-րդ ֆիլմի մասին նշեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Նրա պնդմամբ մեր պահանջներն ավելի շատ են քան մեր պետության հնարավորությունները, հայ հողագործը միշտ պատրաստ է բահը դնել վայր եւ զենք վերցնել պայքարի համար.

«Մեծ դաստիարակչական նշանակություն կունենա ֆիլմը մեր ժողովրդի եւ երիտասարդության համար, չնայած նրանում պատերազմ չկա: Ֆիլմը շատ հուզիչ է, նրա անկեղծությունը ստիպում է, որ տարվես այդ ֆիմով եւ հավատաս ապագային»:

Քաղաքագետի համոզմամբ՝ պատերազմ կրկին լինելու է, հետեւաբար մեր ազգը պետք է պատրաստ լինի դրան: Գլխավոր հերոսը հայ գյուղացին ու հողագործն է, ով առօրյա կյանքում չի տարբերվում հասարակ անհատից:

Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Հարությունյանի խոսքով ֆիլմի գաղափարը վաղուց կար, նրանց խումբը մասնակցել էր պատերազմին եւ Խնապատը ճանաչում էր.

«Նմանատիպ կղզիներ մեր պատմության մեջ միշտ եղել եւ կրկնվում են: Ֆիլմը փաստավավերագրական է՝ գեղարվեստական էլեմենտներով համեմված, հունվարի 28-ին կլինի ֆիլմի պրեմիերան, այն նաեւ կթարգմանվի օտար լեզուներով»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031