Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգոր Հարությունյանը «ընդհանուր առմամբ» կիսում է Սասուն Միքայելյանի բարձրացրած հարցերը

Հունվար 16,2013 12:40

ՀԱԿ անդամ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն ընդհանուր առմամբ համաձայն է այն հարցադրումների հետ, որոնք «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված իր հոդվածում արծարծել է ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանն ասաց, որ մի վերապահում ունի, նախագահական ընտրություններին մասնակցության մասով Սասուն Միքայելյանի արած դիտարկումներին: Մեր զրուցակցի կարծիքով՝ հերթական ընտրություններին պետք չէ մասնակցել, քանի որ դրանց միջոցով Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել: «Շեշտը սրա վրա պետք է դրվի, Սասունի հոդվածում չկա այդ գաղափարը: Հակառակը, շեշտը դրվում է նրա վրա, որ պետք է գնայինք նախագահական ընտրությունների, մասնակցեինք, ասեինք: Ես ճիշտ չեմ համարում Սասունի այդ մոտեցումը: Բայց, ընդհանուր պայքարի հետ կապված, տարիքային ցենզի եւ փոխարինողի հետ կապված գնահատականները ճիշտ են»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:

Մեր զրուցակիցը չի կիսում նաեւ այն մոտեցումը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական շարժումը գիտակցված տարավ զրոյացման: «Չէ, եկեք մեղադրանք չներկայացնենք: Մարդն արեց այնքան, ինչքան հնարավոր էր: Պետք չէ նման բան ասել, ի՞նչ է, նպատակաուղղված տարա՞վ: Պարզապես, չստացվեց: Ես չեմ ընդունում այդ գնահատականը, որ Տեր-Պետրոսյանը տարավ պայքարը զրոյացման: Չէ, նման բան չկա: Ես բոլոր քարոզարշավներին մասնակցել եմ, նրա ելույթները լսել եմ, այնպես, որ չի կարելի նման մեղադրանքներ հնչեցնել»:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այսօր կայանալիք ՀԱԿ քաղխորհրդի նիստում ՀԺԿ-ն էլ պաշտոնապես բարձրացնի այդ հարցերը: Գրիգոր Հարությունյանն ասաց, որ կուսակցության անունից ոչինչ ասել չի կարող:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031