Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակեյանը որեւէ բարոյական իրավունք չունի լակոտ անվանելու ՀԱԿ երիտասարդներին»

Հունվար 16,2013 12:31

Մի քանի օր է, ինչ Մակեյանը սկսել է պայքարել ոչ թե ընդդեմ ՀԱԿ-ի, այլ ՀԱԿ-ի համախոհ երիտասարդների։ Մասնավորապես՝ նա «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե «…Դուք ասել եք Կոնգրեսը պետք է ազատել անդաստիարակ լակոտներից, ի՞նչ է սա նշանակում», հայտարարել է. «Այո, դա նորություն չէ։ Ես ցավով եմ ասում, որ այն հարյուրից ավելի քաղբանտարկյալները, ովքեր Կոնգրեսը պահեցին, Կոնգրես դարձրեցին, հիմա երբ ոմանց անհաճո կարծիքներ են արտահայտում, Կոնգրեսի նոմենկլատուրա կոչվածը որոշ կառավարելի պատանիների ուղղորդում է այդ մարդկանց դեմ, ու բանտերում իրենց հերոսների նման պահած մարդկանց դավաճան են հայտարարում։ Հիմա այդ պատանիներով չէ, որ պիտի զբաղվենք, որովհետեւ մեծ հաշվով, մեղավորները նրանք չեն, այլ նրանց օգտագործողները»։

Միանգամից փաստենք, որ Մակեյանը որեւէ բարոյական իրավունք չունի լակոտ անվանելու այն երիտասարդներին, որոնք քաղաքացիական համարձակություն ունեն ասելու այն, ինչ մտածում են։ Ի տարբերություն Պետրոս Մակեյանի՝ այդ երիտասարդներից շատերը երբեք իրենց գործողություններն ու կարծիքը չեն պայմանավորել Լեւոն Տեր-Պետրոսյանով, եւ այնպես չեն քծնել ՀԱԿ վերնախավին, ինչպես դա արել է Մակեյանը տեւական ժամանակ։ Այդ երիտասարդների՝ օրերով ցրտին դրսում կանգնելու եւ պայքարելու շնորհիվ է, որ բանտերում հայտնված հարյուրավոր քաղբանտարկյալներ անազատության մեջ իրենց ամուր են զգացել՝ հասկանալով, որ դրսում պայքարող կա եւ ուրեմն՝ հույս կա, որ ռեժիմն, ի վերջո, զիջելու է դիրքերը։ Ի դեպ՝ այդ երիտասարդներն այն ժամանակ խտրականություն չեն դրել եւ պայքարել են բոլոր– բոլորի, այդ թվում՝ Մակեյանի համար։ Պայքարել են ինքնազոհության գնալով, չմտածելով, որ երբեւէ որեւէ անշնորհակալ իրենց կմեղադրի այն բանում, որ «օգտագործվում» եւ «ուղղորդվում» են, քանի որ անդաստիարակ են։

Ամեն ինչից մի կողմ՝ զավեշտալի է, երր Մակեյանի տարիքի տղամարդը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակահատվածում հանկարծ սկսում է պայքարել ՀԱԿ-ի «ջահելների» դեմ՝ նրանց որակելով լակոտ:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031