Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական նվագախմբերն էլ են սկսել «արջի ծառայություն մատուցել» Սերժ Սարգսյանին

Հունվար 16,2013 12:10

Նախօրեին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել աշխարհահռչակ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգը, որի ժամանակ բոլորի համար անսպասելիորեն հնչել է նաեւ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը։

«ՉԻ» – Տիկին Սարգսյանն, իհարկե, այստեղ ոչ մի մեղք չունի։ Ավելին՝ կարելի է չկասկածել, որ եթե նա նաեւ դասական երաժշտությամբ է զբաղվում, ուրեմն՝ նաեւ բավարար ինտելեկտ ունի հասկանալու համար, որ այդ անակնկալը տհաճ էր առաջին հերթին հենց իր համար։ Այլ հարց է, թե ո՞վ է եղել այդ ինքնաբուխ «նախաձեռնության» հեղինակը։ Այ դրան պետք է գտնել ու մի լավ ծեծել (թեկուզ՝ դիրիժորի փայտիկով): Որովհետեւ Հայաստանն այնուամենայնիվ Թուրքմենստան չէ, որտեղ «ազգի հոր» ոտանավորները պարտադիր հայտնվում են դպրոցական դասագրքերում, իսկ եթե նա նաեւ երգում է հանդիսատեսների առաջ, ապա 15 րոպեից պակաս ծափահարողներն ազատվում են աշխատանքից։

Մի խոսքով՝ արդեն Հայաստանի պետական նվագախմբերն էլ են սկսել «արջի ծառայություն մատուցել» Սերժ Սարգսյանին։ Խոսքը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին է։ Տեսնես բյուջետային հատկացումները կավելանա՞ն։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031