Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքում առաջին անգամ Վարդան Ղուկասյանի որդին իրականացրել է գործողություններ, որոնք բխում են գյումրեցիների սրտից

Հունվար 16,2013 11:45

Մամուլի տեղեկությունների համաձայն, վերջերս Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իրենց ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում ծեծել է «Հայռուսգազարդի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենին, որովհետեւ վերջինս պահանջել էր վճարել օգտագործած գազի դիմաց։

«ՉԻ» – Այս փաստը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանում բոլորը չէ, որ հավասար են օրենքի առաջ։ Համաձայնվեք՝ գազի տեսուչներին ծեծելու ցանկություն ունենում է ՀՀ ազգաբնակչության առնվազն 90 տոկոսը, եւ անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի այդ բնական պահանջը բավարարելու արտոնություն ունենան միայն ընտրյալները։ Որտե՞ղ է արդարությունը։

Ի դեպ, եթե այս միջադեպն իսկապես տեղի է ունեցել, ապա պետք է արձանագրել, որ կյանքում առաջին անգամ Վարդան Ղուկասյանի որդին իրականացրել է գործողություններ, որոնք բխում են գյումրեցիների սրտից։ Այլ հարց է, որ գյումրեցիների հրճվանքը կիսատ-պռատ է։ Այ, եթե մասնաճյուղի տնօրենն էլ իր հերթին արժանի հակահարված հասցներ Ղուկասյանի որդուն, ազգաբնակչության ցնծությունը կատարյալ կլիներ։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031