Հատված ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հարցազրույցից:
– Դուք ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Լեւոն Տեր–Պետրոսյանին ու
ի՞նչ հարցեր եք քննարկել նրա հետ։ Տեր– Պետրոսյանը տեղյա՞կ է, թե ինչ խմորումներ են տեղի ունենում Կոնգրեսում։
Կարդացեք նաև
– Հունվարի 9-ին եմ հանդիպել՝ իր ծննդյան օրը։ ՀԱԿ-ում ի՞նչ է կատարվում, ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է, որտեղ ամեն մեկը կարող է իր կարծիքն արտահայտել։ Այդտեղ վատ բա՞ն կա։
– Բայց Ձեր նշած «բազմակարծության» պատճառով ՀԱԿ–ն այսօր կազմաքանդվել է ու փլուզման եզրին է։
– Բազմակարծությունից, ընդհակառակը, ամրանում են, հզորանում, չեմ կարծում, որ բազմակարծությունից փլուզում տեղի կունենա։
– Բայց փաստն այն է, որ միայն դժգոհություններ են լսվում այս ընթացքում, իսկ Լեւոն Տեր–Պետրոսյանը չի էլ արձագանքում։ Ըստ Ձեզ՝ նրան չի՞ հետաքրքրում Կոնգրեսի ճակատագիրը։
– Այդ հարցերն ուղղե՛ք Լեւոն Տեր-Պետրոսյանին։
– Իսկ նրա վերջին հայտարարությունն ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեզ համար, դա փախո՞ւստ էր պայքարից, թե՞ հեռացում քաղաքականությունից։
– Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունով հանգամանալից բացատրեց, եւ կարծում եմ՝ հավելյալ բացատրության կարիք չի զգացվում։ Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է։
«Ժողովուրդ»