Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուրշետների կազմակերպչի համար դատախազը 3 տարի է պահանջել

Հունվար 16,2013 11:31

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր վատառողջ էր, եւ այդ պատճառով հետաձգվեց «Դարմ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործով նշանակված դատական նիստը:

Հիշեցնենք, որ Մարատ Օգանեզովը զբաղվել է ֆուրշետների կազմակերպմամբ: Նրա «Դարմ» ՍՊ ընկերությունը գրանցված է եղել հարկային մարմիններում:

Օգանեզովը, ըստ իրեն առաջադրված մեղադրանքի, խուսափել է կատարել հարկային պարտավորությունները, կանխամտաածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, եւ պետությանը պատճառել է 12.182.000 ՀՀ դրամի վնաս:

Մ.Օգանեզովի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:

Մեղադրող Ջոն Ֆարխոյանը դատական վիճաբանությունների փուլում հանդես է եկել մեղադրական ճառով, եւ պահանջել է 3 տարվա ազատազրկում:

Հաջորդ դատական նիստին սպասվում է, որ ճառով հանդես կգա Մ.Օգանեզովի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031