Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության չորրորդ տուրում խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան առաջին հաղթանակը տարավ: Նա առավելության հասավ Հասմիկ Ղամբարյանի նկատմամբ եւ 2,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական: Իսկ առաջին տեղում ընթանում է ընդամենը կես միավոր կորցրած վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Հավասար արդյունքով (3,0-ական միավոր) առաջատարների եռյակում են Աննա Հայրապետյանը եւ Մարիանա Գասպարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ