Հունվարի 15-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ4795 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր` 1959 թ. ծնված Գոռ Աթոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ` 1961 թ. ծնված Արթուր Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արթիկի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան և Գ. Աթոյանի դին:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան 40 հասցեի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի առաջացման վտանգ և կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 43 ՕՕ 854 պ/հ (վարորդ` 1954 թ. ծնված Մկրտիչ Ազիզյան)և «ՎԱԶ 2121» մակնիշի 88 ՍՕ 488 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված Դավիթ Հակոբյան) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով վերջինիս ուղևորներ` 1996 թ. ծնված Տիգրան Հակոբյանը և 1994 թ. ծնված Շառլ Մաթևոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
***
Նույն օրը, ժամը 23.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 31 UL 218 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկակարների ժամանումը` ավտոմեքենայի վարորդ, 1987 թ. ծնված Գևորգ Վիրաբյանը և ուղևոր` 1981 թ. ծնված Էդգար Նիկողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
ԱԻՆ