Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն բավարարեց նախագահի թեկնածուի պահանջը

Հունվար 16,2013 11:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում այսօր որոշեց բավարարել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի՝ երեկ ներկայացրած դիմումը:

Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը երեկ հրաժարվել էր գովազդային վահանակներին քարոզչական պաստառներ ունենալու ավելի վաղ ներկայացրած իր հայտից:

«Քանի որ դեռեւս չսկսված քարոզարշավը հեռուստաընկերությունների հիմնական մասը, հատկապես հանրային հեռուստաընկերությունը իրականացնում է իմ նկատմամբ հակաքարոզչություն եւ լրատվական շրջափակում, հրաժարվում եմ օգտվել 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ տեղադրելու համար տրամադրվող արտաքին քաղաքական գովազդային վահանակներից, որի համար նախօրոք հայտ էի ներկայացրել: Նպատակահարմար գտնելով նախատեսված գումարը ծախսել վճարովի ուղիղ եթերից օգտվելու համար»,- հրաժարականի իր այսկերպ էր բացատրել պարոն Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031