Shamshyan.com-ի տեղեկություններով, հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում, ազատազրկված Կամո Պապյանը, ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ և կարել է բերանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ քայլին դիմած կալանավորը դիմում է գրել և նշել է, որ ինքը պահանջում է հանդիպել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ինչպես նաև Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ:
Shamshyan.com-ը փորձում է պարզել մանրամասները, որոնք կներկայացնենք ընթերցողին: