Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է մարզաձեւի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնությունը: Չորրորդ տուրում հերթական հաղթանակը տոնեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որն այս անգամ առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ՝ առանց միավորի կորստի ավելի ամրապնդելով միանձնյա առաջատարի դիրքը: Նրանից մեկ միավոր (3,0) պակաս ունի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: 2-3-րդ տեղերը 2,5-ական միավորով բաժանում են Զավեն Անդրիասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ