Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը մեկ միլիարդ դոլար է տրամադրել Բանգլադեշին՝ սպառազինություն գնելու համար

Հունվար 16,2013 10:26

Ռուսաստանը, բացի այդ, Բանգլադեշին կտրամադրի ևս մեկ վարկ՝ 500 միլիոն դոլար չափով, որը նախատեսվում է օգտագործել՝ Բանգլադեշում առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով

Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Բանգլադեշին՝ Ռուսաստանի արտադրության սպառազինություն գնելու համար:

Այս գործարքը երեքշաբթի օրը ստորագրվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի միջև կայացած հանդիպման ընթացքում:

Սպառազինության հնարավոր գնումների վերաբերյալ մանրամասները չեն ներկայացվել, սակայն, ըստ հաղորդագրությունների, նոր համաձայնագրում կարող են ընդգրկված լինեն զենիթային համակարգերի, ուղղաթիռների և ցամաքային ուժերի համար նախատեսված զենքի պատվերներ:

Ռուսաստանը, բացի այդ, Բանգլադեշին կտրամադրի ևս մեկ վարկ՝ 500 միլիոն դոլար չափով, որը նախատեսվում է օգտագործել Բանգլադեշի մայրաքաղաք Դակայից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռուփուր բնակավայրի մոտակայքում երկրի առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով:

Ռուսաստանի իշխանությունները համաձայնվել են նաև ֆինանսական աջակցություն տրամադրել՝ ատոմակայանի կառուցման առաջին փուլի շինարարական աշխատանքներն ամբողջացնելուց հետո:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031