Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղցի-հայաստանցի» թշնամանքի սերմանողը ոչ թե մենք ենք, այլ հենց իրենք՝ մեր ղարաբաղցի նախագահները

Հունվար 16,2013 10:24

Մինչ հանրությունը սպասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքականություն եւ կփորձի ոմանց խաղաքարտերը խառնել, երեկ նա հանդես եկավ «եկել եմ ասեմ՝ ինձ վրա հույս չդնեք» ժանրում: Մի կողմից քամահրանքը եւ տարանջատումը հայկական իրականությունից՝ «հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումս է», «տիկնիկային մրցակցություն», «ցածր ծնելիություն», «արտահոսք» եւ այլն:

Մյուս կողմից, այդ վեհանձնությունը, թե՝ ասպարեզ չմտա, որ չմասնակցեմ երեք նախագահների՝ իշխանության համար «ծայրահեղ տհաճ» եւ «վնասակար» պայքարի ձեւաչափին: Հետաքրքիր է՝ սա նաեւ 2018-ի՞ն է վերաբերում, թե՞ խոսքը միայն 2013-ի մասին է: Բայց այս հարցազրույցի «ամենամեսիջը» ղարաբաղցի-հայաստանցի եզրույթի թարմացումն էր: Պարզվում է, այսքան տարի մեզ՝ հայաստանցիներիս, ուղղված մեղադրանքները, թե՝ ազգը պառակտում եք, տեղային նացիոնալիզմ եք սերմանում, թշնամու ջրաղացին ջուր եք լցնում, ճիշտ հասցեատիրոջ չեն ուղղված եղել: Իրականում «մերոնք-ձերոնք», «ղարաբաղցի-հայաստանցի» թշնամանքի սերմանողը ոչ թե մենք ենք, այլ հենց իրենք՝ մեր ղարաբաղցի նախագահները: Գոնե նրանցից մեկը: Ով անթաքույց ծրագիր ունի՝ հանրության գիտակցության մեջ կրկին թարմացնել գործող նախագահի ղարաբաղյան ծագումն ու մեզանում կլանների գոյությունը, ինչը հասարակության ցավոտ տեղն է: Նաեւ որոշել է հիշեցնել, որ ինքն է նրան «մեյդան» բերել՝ «որպես հաջորդողի»:

Այս մանր-մունր ինտրիգային ու «նամյոկներ» պարունակող տեքստից, անկեղծ ասած, անգամ գեղագիտական հաճույք չստացա, ինչպես անցյալում կարելի էր ստանալ Քոչարյանի հարցազրույցներից: Միայն չգնահատված ու իր չգնահատվածությունից նեղսրտած մարդու տպավորություն ստացա, որն ակնհայտորեն հասցրել է կորցնել քաղաքական գործչին բնորոշ հայացքը:

 

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031