Մատաղիսի զորամասի սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհարը, Aravot.am-ի հետ զրույցում մի տխուր ու շատ ցավոտ դրվագ հիշեց՝ Մատաղիսի գործով դատապարտված Ռազմիկ Սարգսյանի մոր հետ կապված. «Վերաքննիչ դատարանում երբ մոտեցա, ծնող եմ վերջապես, որդի եմ կորցրել, իրա որդին խլել է իմ որդու կյանքը, ես լրբացած ասեցի ՝ քո երեխեն ա սպանել, ասեց՝ ինչ ուզում ես արա, տիկի՛ն, մեկ ա, տարիներ էլ անցնի, ես իմ երեխուն գրկելու եմ, գնա դու սեւ քարը գրկի ու մխիթարվի: Նա ասում էր՝ ոնց էլ լինի՝ իրա տղեն ազատության մեջ կլինի, իսկ ես պիտի գնամ տղուս սեւ քարով մխիթարվեմ»:
Տիկին Գոհարը շատ է վիրավորվել այդ խոսքերից: Նա վստահ է, որ չնայած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել 3 տղաների՝ Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ, այնուամենայնիվ, այդ տղաները մեղավոր են:
Նշենք, որ Ռոմանի հարազատները դիմել են Վերաքննիչ դատարան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ