Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի մարմնավաճառուհիների վրա արդեն 8 տոննա բենզին են ծախսել

Հունվար 15,2013 21:50

Մոտ 1,5 ամիս հետաձգելուց հետո  այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  դարձյալ վերսկսվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս տիկնայք մեղադրվում են 31-ամյա գյումրեցի մատուցողուհի  Հրանուշին Թուրքիայի այդ  քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ: Եվ եթե գյումրեցի մարմնավաճառուհի Նարինեին մեղադրում են Հրանուշին իր հետ Թուրքիա  հասցնելու ու գործի մեջ ներքաշելու մեջ, ապա երևանցի 60-ամյա Սուսաննան մեղադրվում է այսպես ասած զոհին թանկ գներով ու նիսյայով շորեր վաճառելու, նրան իրենից կախվածության մեջ դնելու , հետևաբար և  մարմնավաճռության մղելու մեջ:Հիշեցնենք, որ այս տիկինը բնակվել է Տրապիզոն քաղաքում և  հայտնի  է Դոկտոր մականունով , քանի որ մասնագիտությամբ լինելով բուժքույր, իր ծառայութուններ է մատուցել, դեղեր ներարկել ու սեռավարակումից փրկել  մարմնավաճառուհիներին:

Դատական այս նիստը տևական ժամանակ հետաձգվում էր Դոկտորի փաստաբանի պատճառով, վերջինս միջնորդություն էր ներկայացրել ` խնդրելով ժամանակ տալ այդ տիկնոջ հիվանդության մասին փաստաթղթերը Թուրքայից բերել տալու նպատակով, այնուհետ հիվանդացել էր հենց փաստաբանը:

Այսօր Դոկտորն  ասաց, որ ինքը հոգնել է փաստաբանից`Մելանյա  Սարգսյանից  ու «թազա» փաստաբան է վարձել: Կարապետ Աղաջանյան անուն-ազգանունով մեկն էլ եկավ ու ներկայացավ  որպես փաստաբան, ով չէր հասցրել  պայմանագիր  կնքել ամբաստանյալի հետ:Այս միջնորդությունը հունից հանեց դատավոր Էդուարդ Մանուկյանին, ով հարցրեց. «Տիկին, այս գործին ո՞վ պիտի լուծում տա, ո՞վ է դատավորը, եթե ես եմ դատավորը, ո՞նց եք առանց ինձ բանակցություններ վարում» :Տիկինն արդարացավ, թե փաստաբանը խաղեր է տալիս,  մինչդեռ դատավորն ասաց, որ փաստաբանի բողոքելով էլ,  խաղեր տվողը  հենց իր հարազատներն են: Դատավորը կտրականապես դեմ կանգնեց ժամանակ տալ նոր փաստաբանին  գործի նյութերին նոր-նոր ծանոթանալու, քանի որ դատը արդեն մոտնում է  ավարտին: «Հերիք է էլի , 6 ամիս է` ինչ դատավարությունը  սկսվել է, 11 նիստից 7-ը  հետաձգվել է, վարչության պետն ասում է`  8 տոննա բենզին եմ ծախսել ամբաստանյալների վրա, վերջը չի կարելի էդքան  վնաս հասցնել, Աբովյան քերակատարողականից ձեզ տանել-բերելը էդքան հե՞շտ է»,- ասաց դատավորը` նիստը նշանակելով վաղը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031