Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նախագահից անակնկալներն անհավանական են

Հունվար 15,2013 21:37

«Առավոտ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանն , անդրադառնալով հարցին, թե նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրությունը ի՞նչ կարող է տալ Հայաստանի հասարակությանը` նկատեց. «Նոր սկզբունքներ, արժեքներ, գերակայություններ կամ գործելաոճ չեմ ակնկալում, նույնիսկ եթե փողհարվում են դրանք, քանի որ այս նախագահի կարողություններին, նախընտրություններին, աշխարհայացքին ու շրջապատին հանրությունը քաջատեղյակ է՝ ոչ թե հինգ, այլ քսանհինգ տարվա փորձից, ուստի անակնկալներն անհավանական են»։

Գալով ՀՀ իշխանությունների նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքին եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանից միջազգային հանրության ակնկալիքներից նախ պարզաբանեց, որ Արեւմուտքում Ադրբեջանի ղեկավարության վարկանիշը այսօր խիստ ցածր է․ «Բացահայտ տհաճությամբ է նկատվում այդ երկրի՝ սեփական կարեւորությունն ուռճացնող, հավակնոտ միջազգային կեցվածքը, եւ շատերի մոտ Ադրբեջանի հետ աշխատելու նախկին ոգեւորությունն այլեւս չկա։ Փոխարենն այն կարծիքը կա, որ Ադրբեջանն իր քարտերը գերագնահատում է»։

Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ մյուս կողմից, Վրաստանի վարկանիշն էլ այժմ տատանումներ է ապրում՝ շնորհիվ այդ երկրի նոր ղեկավարության էնիգմատիկ ծագման ու քայլերի։ «Հայաստանն այս առումով առավել շահեկան վիճակում է հայտնվել, թերեւս իրենից անկախ։ Հայաստանի ղեկավարությունը թեեւ ավելի նվազ նախաձեռնող դիրքորոշում ունի շատ հարցերում, սակայն ավելի ոչ-իմպուլսիվ է, կանխատեսելի, հետեւաբար՝ վստահելի», կարծիք հայտնեց Արմեն Խարազյանը։

 

Էմմա Գաբրիելյան

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031