Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջեւանում հերթական քանդակն է գլխատվել

Հունվար 15,2013 21:18

 

Տավուշի մարզպետարանի շենքի հարեւանությամբ,Իջեւանի քաղաքային զբոսայգում, խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը գլխատվել է: Քանդակների այգում բարբարոսության նախորդ դեպքի մասին «Առավոտը» հայտնել է 2012թ.մարտի 1-ին(«Գարունն Իջեւանում վանդալիզմով եկավ»): Իջեւանի ավագանու անդամ, Իջեւանի կոմունալ ձեռնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը հայտնեց, որ զբոսայգին 2 պահակ ունի, սակայն նրանք աշխատում են մինչեւ ժամը 18-ը: Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանն ասաց, որ իրենք նախկին գրություն են ուղարկել ոստիկանությանը, որպեսզի ոստիկանության պարեկային խմբերի գիշերային հերթապահության տարածքում ընդգրկվի նաեւ քաղաքային զբոսայգին: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենք դեռ չեն պարզել՝ քանդակը նո՞ր, թե՞ շուտ է  վնասվել; Քաղաքապետի  խոսքերով՝ քաղաքապետարանի կողմից վերացվել են  քանդակների հանդեպ նախկինում կատարված բարբարոսության հետքերը: Իջեւանցիները «Առավոտի» թղթակցին հայտնեցին,ո ր հունվարի 15-ի առավոտյան վնասված քանդակի հետեւում ընկած էր դրա պոկված գլուխը: Մեր այցելության ժամանակ՝ օրվա երկրորդ կեսին քանդակի գլուխն անհետացել էր: Տուֆի թափված փոշին  վկայում էր, որ քանդակը նոր է վնասվել:

 

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031