Կենտրոն համայնքի թոշակառուների մի զգալի մասը այս տարի Ամանորին չստացավ ավանդական դարձած սննդի փաթեթները:
«Ա1+»-ը Կենտրոնի համատիրություններից ճշտեց, որ այս տարի սննդի փաթեթները թոշակառուներին բաժանելու գործն իր վրա է վերցրել Կենտրոն Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը:
Փաթեթներ չստացած եւ մեզ դիմած քաղաքացիներն այս փաստը պայմանավորում են առաջիկա ընտրություններով, քանի որ փաթեթներ ստանալիս պետք է թաղապետարան ներկայացնել անձնագրի տվյալները եւ հանդիպել անձամբ վարչական շրջանի ղեկավարի հետ:
«Նման բան չկա, պարզապես մեր թաղապետը որոշել է անձամբ շփվել իր համայնքի բնակիչների հետ եւ տեղեկանալ նրանց խնդիրներից»,-Ա1+ի հետ զրույցում փոխանցեցին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, որ շատերը չեն ստացել սննդի փաթեթներ, աշխատակազմից տեղեկացրին, որ 3200 թոշակառու ստացել է նախատեսված օգնությունը, իսկ նրանք, ովքեր չեն ստացել ամանորի կապակցությամբ, նմանատիպ փաթեթներ կստանան մարտին՝ Քրիստոսի Հարության տոնի առիթով:
Մանրամասները կարդացեք այստեղ: