Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդները Հայաստան «գաստրոլների» են գալիս

Հունվար 15,2013 19:39

«Հիմնականում իրենք այստեղ գալիս են գաստրոլների»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ-ում միջազգային դիտորդական առաքելության գործունեության մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Օրերս ՀՊԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԸՕՎՀ հանձնաժողովի  շրջանակներում  ստեղծել  ենք  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության  գործունեության  վերահսկման  խումբ, որի  գլխավոր  նպատակն  է՝ միջազգային  և  հայաստանյան հանրությանը տեղեկացնել  այդ  առաքելության  գործունեության  մասին»:

Aravot.am-ը ՀՀ նախագահի թեկնածուներից հետաքրքրվեց՝ ի՞նչ են կարծում դիտորդական առաքելությունը վերահսկող վերոնշյալ մարմնի գործունեությունը ՀՀ նախագահական ընտրություններին արդյունավետ կլինի՞ և արդյոք իրավիճակն այնպիսին է, որ արդեն պետք է դիտորդներին էլ վերահսկել:

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը գաղափարը հետաքրքիր է համարում: Իսկ միջազգային դիտորդական առաքելությունների աշխատանքի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Հիմնականում իրենք այստեղ գալիս են գաստրոլների, քանի որ ես մի անգամ էլ իրենց ասել եմ, որ դուք չեք որոշելու՝ մեր ընտրությունները արդար ու նորմալ են, թե՝ ոչ: Մեր ժողովուրդը պիտի դա անի: Ժամանական Քրիստոսին քվեարկությամբ խաչեցին, ուստի այնպես չէ, որ դուք այնտեղ լինեիք, կարող է՝ մի բան տեսնեիք: Այնպես որ, համենայն դեպս հետաքրքիր գաղափար է»: Խոսելով նախաձեռնության իրականացման դեպքում հնարավոր վտանգների մասին՝ Ա. Հարությունյանն ասաց. «Մյուս կողմից էլ վտանգներ կան: Կարող է վերահսկեն ու ասեն, որ ամեն ինչ տեղին է արվել, այնինչ իրականությունը լինի հակառակը»:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանն էլ փոխանցեց հետևյալը. «Մենք կողմ ենք ցանկացած վերահսկողության: Իսկ արդյունավետության մասին խոսելիս կարելի է նկատել, որ ցանկացած վեահսկողություն ենթադրում է արդյունավետություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031