Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդիպել է քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրերի շրջանակներում քննարկվել են բնապահպանության, հանքարդյունաբերության, շինարարության, բանակաշինության, արտաքին քաղաքականության խնդիրներին առնչվող հարցեր: Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իր տեսակետները, որոնք արտացոլված են «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն», «Արտաքին քաղաքականության ուրվագծերը» և «ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտ» փաստաթղթերում: