Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել ատամնաբույժների բարձրացրած խնդիրները

Հունվար 15,2013 18:58

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց   մտահոգությունները և դժգոհությունները` կապված   «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։ Քննարկման առարկա են դարձել մասնավորապես մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև  ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։

Նախարար Դումանյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգի և բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում շահագրգիռ կազմակերպությունների և այլ գերատեսչությունների հետ ուսումնասիրել բարձրացված հարցերը և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացվեն լիազոր այլ մարմիններին, ինչպես նաև ՀՀ կառավարություն։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031