«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ քարոզչական պաստառներ չի ունենա:
Այսօր պարոն Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց իր դիմում- հայտարարությունը, որով տեղեկացրեց, որ հրաժարվում է այդ պաստառներից:
«Քանի որ դեռեւս չսկսված քարոզարշավը հեռուստաընկերությունների հիմնական մասը, հատկապես հանրային հեռուստաընկերությունը իրականացնում է իմ նկատմամբ հակաքարոզչություն եւ լրատվական շրջափակում, հրաժարվում եմ օգտվել 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ տեղադրելու համար տրամադրվող արտաքին քաղաքական գովազդային վահանակներից, որի համար նախօրոք հայտ էի ներկայացրել: Նպատակահարմար գտնելով նախատեսված գումարը ծախսել վճարովի ուղիղ եթերից օգտվելու համար»,- հայտարարեց պարոն Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև