Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում որոշվեց առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Հանրային հեռուստատեսությունը թեկնածուներին կտրամադրի 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի եթերաժամ, իսկ հանրային ռադիոն՝ 120 րոպե անվճար ու մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:
Եթերաժամից օգտվելու հաջորդականությունը այսօր որոշվեց հենց հանձնաժողովի նիստի ընթացքում՝ վիճակահանությամբ:
Առաջինը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հերթն է լինելու, իսկ վերջին եթերաժամը Հանրային հեռուստատեությամբ բաժին հասավ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին:
Կարդացեք նաև
Նիստի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը առաջարկեց եթերաժամը հեռուստատեսությամբ տրամադրել ոչ թե 18.00-ից այլ, 19:00-ից՝ բացատրելով, որ այդ ժամանակ քաղաքացիները աշխատանքից տուն եկած արդեն կլինեն: Նա նաեւ նշեց, որ քաղաքացիներից նախորդ ընտրությունների ժամանակ դժգոհել են, թե չեն հասցնում դիտել: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ասաց, որ ժամն արդեն նախորդ ընտրություններում էլ է կիրառվել, բայց նման խնդիրներ չեն առաջացել ու խոստացավ եւս մեկ անգամ քննարկել Հանրային հեռուստատեսության ղեկավարության հետ:
Պարոն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում կասկածելի համարեց, որ վերջին եթերաժամը հասավ ՀՀԿ թեկնածուին.«Շատ կասկածելի է» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ