Լույս է տեսել Սիլվա Հակոբյանի այս տարվա առաջին տեսահոլովակը: Այն շատ է տարբերվում նախորդող բոլոր երգերից: Ի տարբերություն դրանց, այս մեկն անգլերենով է: Կոչվում է` «Dont apologize» (Ներողություն մի խնդրիր): Խոսքերի հեղինակը Միկն է, իսկ TwoGuyz-ն էլ երաժշտությունն է գրել:
Կատարումը մեծ հավանության է արժանացել թե ֆեյսբուքում, թե մի շարք այլ պորտալներում: Քննադատություններ եւս եղել են:
«Փոփ-հանրագիտարան» ծրագրի հաղորդավար Մհեր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Silvia Moon, կարամ բան ասեմ? Չեմ կարա 🙂 Սիլվա ջան, «Խաչիկենց, Վաչիկենց ու Հրաչիկենց» մասին երգելուց հետո ուրախ եմ, որ նորից վերադարձար էն ոճին, ինչը ճիշտ ա քո դեպքում: «Կանաչ-կարմիր» ասոցացիաներից հետո ուրախ եմ քեզ տեսնել երիտասարդ, հաջողակ, կենսախինդ, ճաշակով ու տաղանդավոր աղջկա կերպարով: Ամենաշատը դուր ա եկել կլիպի «իլումինատական» կայֆերը ու երգը: Այ սենց տեսնենք քեզ միշտ: Ու թքած թե լսարանը ինչ ա պանաջում: Դրանով մենք ինքներս մեզ ենք խաբում: Կտենաս, որ սա էլ լսարանը շատ կսիրի»:
Մեկ էլ այլ հեռուստահաղորդավար էլ` Լյով Բադալյանը, չգիտի` խենթանա՞, թե` ոչ: Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այն ոչ հայկական գործ է, տեսահոլովակը նույնպես, իսկ Սիլվան էլ ամեն անգամ կատարելագործվում է. «Ինչ լավն ա Սիլոն: Երգն էլ հիթային ա, հավես ա լսվում շատ»:
Youtube-ում օգտատերերից մեկը մեկնաբանել է, որ երգը վատն է, իսկ տեսահոլովակն էլ ծաղկաքաղ է արված ամերիկյան տեսահոլովակներից:
«Սրա ինչն ա լավը: Դու էլ փոխվեցիր, էլ կարգին երգիչ չմնաց!»,- գրել էր մեկ ուրիշը:
Արամ Արարատյան