Ամերիկյան երկու խոշորագույն պոռնոֆիլմ արտադրող ընկերություններ հայց են ներկայացրել դատարան, այն մասին, որ իրենք դեմ են, որ ֆիլմերում, բաց տեսարաններում դերասանները պահպանակ օգտագործեն, ինչը պարտադրվում է օրենքով: Հիշեցնենք, որ սույն օրենքը ուժի մեջ էր մտել անցյալ տարի, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում: Նշենք, որ այս ընկերությունները հանդիսանում են ամերիկյան պոռնոֆիլմերից շուրջ 90 տոկոսի արտադրողը եւ ստանում միլիոնավոր դոլարների եկամուտ: «Կլուբնիչկայի» արտադրողները հայցում նշում են, որ իրենց հեռուստադիտողը չի ցանկանում դիտել ֆելմերը, որտեղ դերասանները «հագնված» են: Ընկերությունների իրավաբանները գտնում են, որ օրենքը ոտնահարում է իրենց իրավունքները, սահմանափակում ստեղծագործելու ազատությունը եւ հակասում երկրի սահմանադրությանը: Մագնատներն էլ վստահ են, որ օրենքն ավելորդ է, եւ դրա միջոցով դերասանների առողջությունը հսկողության տակ պահելը անիմաստ է, քանի որ վերջիններն իրենք էլ գիտակցում եւ պահպանում են բոլոր նորմերը:
Այս հարցով դատարանը դեռեւս որոշում չի կայացրել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ