Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Freedom House –ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես «մասամբ ազատ» երկիր

Հունվար 15,2013 16:47

Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` «ոչ  ազատ» երկրից դառնալով «մասամբ ազատ»: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:

Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով` քաղաքական ազատություններ և քաղաքացիական ազատություններ: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորների սանդղակով: Երկու ցուցանիշներով էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արժանացել է «5» միավորի:

Նախկինում Freedom House-ը ԼՂՀ-ն նույնպես ընդգրկել է իր զեկույցներում` այն հիմնականում ճանաչվելով  որպես   «մասամբ ազատ» երկիր:

Freedom House-ի զեկույցի լրիվ տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել