Այսօր «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հրապարակել է նաեւ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր նախընտրական ծրագրի 10 կետերը: Այդ առնչությամբ Aravot.am-ը խնդրեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին իր կարծիքը հայտնել՝ այդ 10 կետերի վերաբերյալ: Նա ասաց, որ չի կարդացել դրանք:
Իսկ երբ փորձեցինք փոխանցել, թե ԼՂՀ հարցի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված ինչ առաջարկ է ներկայացրել Հրանտ Բագրատյանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Չէ, չէ, ինձ մի ասեք՝ ինքն ինչ է առաջարկում: Եթե ես ուզեմ՝ ես կկարդամ: Բայց շատ հավանական է, որ չուզեմ ընդհանրապես կարդալ»:
«Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ վերջնական հրապարակված տարբերակը դեռ չի տեսել: Նախնական տարբերակին է միայն ծանոթ. «Որոշ առաջարկություններ էի արել»:
Վերջնական տարբերակի հետ կապված պարոն Արզումանյանը խոստացավ իր կարծիքը հայտնել առաջիկայում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ