Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եհովայի վկաները դժգոհ են ՀՀ պետեկամուտների կոմիտեից

Հունվար 15,2013 16:28

Վարչական դատարանը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ քննում է «ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության» հայցն ընդդեմ ՀՀ պետեկամուտների կոմիտեի Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան:

Կազմակերպությունը պահանջում է պատասխանողից ամբողջությամբ վերացնել վարչական ակտը, պարտավորեցնել նվիրատվության ծանուցագրով ներկայացված արժեքներն ընդունել, վարչական մարմնի կողմից ընտրված մեթոդն ու սահմանված արժեքները ոչ իրավաչափ ճանաչել և պարտավորեցնել փոխհատուցել դրա հետևանքով պատճառված վնասը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց դիմող կողմի ներկայացուցիչ Լյովա Մարգարյանը, հայցադիմումն առնչվում է իրենց կողմից Հայաստան ներկրվող հոգևոր գրականության մաքսազերծման գործընթացին. կողմի գնահատմամբ, ապրանքը կամայականորեն է գնահատվել՝ պատճառաբանությամբ, թե Հայաստանում նմանատիպ ապրանքների գները բարձր են, մինչդեռ ըստ հայցվորի ներկայացուցչի, Հայաստանում նմանատիպ ապրանքներ չկան:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031