Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանում բուժվող մարդը կարող է ունենալ անվճար փաստաբան

Հունվար 15,2013 16:27

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Դավիթ Հարությունյանի «Հոգեկան օգնության մասին» եւ «Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկին:

Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ այս հարցը: Պատգամավորներն այդ երկու օրենքներում բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորում են հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ հոգեբուժական օգնության իրականացման բարելավման  անհրաժեշտությամբ: Նրանք առաջարկում են հստակեցնել հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները: Այսինքն` գործող օրենքում նշված է, որ հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն, սակայն այդ օգնության տրամադրման կարգը օրենքում հստակեցված չէ:

Միաժամանակ «Փաստաբանության մասին» օրենքում նախատեսված են սոցիալական այն խմբերը, որոնց պետությունը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն: Այս օրենքում կատարվող լրացումը կսահմանի, որ  այսուհետ «իրավական օժանդակությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանի կողմից»:
Նախագծերի փաթեթները սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031