Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստը տեղի չունեցավ

Հունվար 15,2013 15:59

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ Վ.Զատիկյանի երկրորդ որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահվան պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 22-ին:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Սեդրակ Զատիկյանի սպանության գործով քննվում է Ստեփան Հակոբյանի մասով գործը: Ըստ մեղադրանքի, նա Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Բացի այդ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ապօրինի կերպով ձեռք բերելու և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու մեջ՝ ըստ մեղադրական եզրակացության, դրանք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:

Սեդրակ Զատիկյանը, սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031