Մոդել Քեթի Պրայսը պատրաստվում է կրկին ամուսնանալ: Խառը մենամարտերի մարզիկ Ալեքս Ռիդից երկու տարի առաջ ամուսնալուծվելուց հետո Քեթին նոր ընկեր է գտել` մերկապարող, 25-ամյա Կիրան Հեյլերին: Նրանց հարաբերությունները բավականին լուրջ են եւ ըստ շրջանառվող լուրերի Քեթեն եւ Կիրանը պատրաստվում են ամուսնանալ:
Հետաքրքիր է, որ Ռիդը հոժարակամ որոշել է նախկին կնոջ կյանքի ապագա ընկերոջն այդ առիթով մի քանի օգտակար խորհուրդ տալ: «Նախ, Հեյլերին վաղ է ամուսնանալ Քեթիի հետ: Լավ կլիներ, որ նա մի քիչ էլ սպասեր ավելի լավ ճանաչելու համար: Երկրորդ, Հեյլերը թող պատրաստվի իր կյանքում մեծ փոփոխությունների: Օրինակ, ես առաջ ճանաչում ունեի նեղ շրջապատում: Եվ հենց դարձա Քեթիի ընկերը, ինձ արդեն փողոցում էլ էին ճանաչում: Եվ վերջապես, նա պիտի գիտենա, որ Քեթին թանկ հաճույք է: Նա մշտապես հոգատարություն է պահանջում, բայց նաեւ սիրում է ամբողջ սրտով», – Ալեքս Ռիդի խորհուրդները մեջբերում է The Sun-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ