Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարությունը հորդորում է չհավատալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկողներին

Հունվար 15,2013 15:44

Հարգելի քաղաքացիներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է. Հայաստանի Հանրապետությունում գործող մանկատները ապահովված են բոլոր կենսական պայմաններով, պետությունը հոգում է մանկատան սաների սոցիալական, առողջական, կրթական խնդիրները:

Խնդրում ենք չհավատալ  և ետ մնալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկած տարբեր անհատների և կազմակերպությունների /«Ես և դու» ամսագիր, դրամ հավաքող քաղաքացիներ/ կողմից իրականացվող նախաձեռնություններից:

Դիմում ենք նաև բոլոր նրանց, ովքեր անհարկի շահարկում են «մանկատան սան» անունը ինչ-որ նպատակ իրագործելու համար: Բարոյական չէ ինչ-որ բան իրացնելու կամ գումար վաստակելու համար որպես շարժառիթ օգտագործել «մանկատուն» անունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031