Իվանիշվիլին հունվարի 17-ին ժամանելու է Երեւան եւ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Նախօրեին Թբիլիսիում տեղեկություն էր տարածվել, որ Փանջիկիձեի` Լիտվայում արած հայտարարությունների պատճառով վարչապետի Երեւան այցը ձախողման եզրին է։
Ադրբեջանական մամուլի վկայությամբ` Վրաստանի արտգործնախարարը Վիլնյուսում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դիրքերից։ Դա կտրուկ հակազդեցություն է հարուցել Երեւանում։
Կարդացեք նաև
Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մեկնաբանել Մայա Փանջիկիձեի հիշյալ հայտարարությունը` ասելով, թե այդ հարցի շուրջ մեկնաբանություն կանի ինքը արտգործնախարարը` Վրաստան վերադառնալուց հետո։
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փանջիկիձեի հայտարարության պատճառով պահանջել նրա հրաժարականը` ընդգծելով, որ նախարարը պետք է պատասխան տա իր խոսքերի համար։