Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Վրաստանի վարչապետի այցից հետո Վահագն Չախալյանի գործի հետ կապված փոփոխություններ կլինեն

Հունվար 15,2013 14:47

Այսօր «Հենարան» ակումբում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսելով արտաքին քաղաքականությունից՝ ասաց, որ այսօր Ադրբեջանում զգուշանում են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացումներից։ Ըստ նրա. «Համաներման փաստաթղթով երեք քաղբանտարկյալներ ազատվեցին։ Այլ փաստաթղթով նաեւ ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետի այցից հետո Վահագն Չախալյանի գործի հետ կապված փոփոխություններ կլինեն։ Վրաստանի նոր իշխանությունները փորձում են ձեւափոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը, եւ այն հույսերը, որ ունեն Վրաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համատեքստում, միայն դրական կանդրադառնան հայ-վրացական հարաբերությունների վրա: Նախորդ տարիների ընթացքում՝ գլխավոր խոչընդոտը, որ կար հայ-վրացական հարաբերություններում, հասկանալի է, որ ազդում էր հայ-վրացական միջպետական հարաբերություններին եւ ընդհանրապես, Հայաստանի եւ հայերի ընկալումը Վրաստանի քաղաքական դաշտում: Ներկայումս իրավիճակը բավականին փոխվել է: Մենք տեսնում ենք նաեւ, որ որոշ դինամիկա է նկատվում վրաց-ադրբեջանական հարաբերություններում, ինչն այնքան էլ դրական չէ»:

Մինասյանը կարեւորեց նաեւ այն, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ համաձայնություն է ձեռքբերվել, ինչն էլ Հայաստանի համար շատ կարեւոր է։

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031