Ավստրիայի դատարանը կաշառակերության համար մեղավոր է ճանաչել Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր եւ երկրի ներքին գործերի նախկին նախարար Էռնստ Շտրասսերին եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Շտրասսերը մեղադրվում էր նաեւ փողի դիմաց Եվրամիության օրենքների վրա ազդելու փորձ անելու համար:
Մեղադրանքներն առաջ քաշվեցին այն բանից հետո, երբ լրագրողները հրապարակեցին 100 հազար եվրոյի շուրջ բանակցությունները ներկայացնող մի տեսանյութ:
Շտրասսերը թեպետ չէր ընդունում մեղադրանքները, այնուամենայնիվ, թողեց պաշտոնը` ասելով, թե այդպիսով պաշտպանում է իր կուսակցությունը:
Կարդացեք նաև
Դատախազության եզրակացությունում նրան մեղադրում են նաեւ եվրոպական քաղաքականությանը լուրջ վնաս հասցնելու մեջ:
Անուշ Մկրտչյան
«Ազատություն» ռադիոկայան