Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ֆինանսական կորպորացիան և զարգացման այլ հաստատություններ կաշխատեն միասին՝ աշխատատեղերի ստեղծման խնդիրը լուծելու նպատակով

Հունվար 15,2013 14:04

Վաշինգտոն.  Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա)  նոր ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ զարգացող երկրներում մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերը կարող են ստեղծվել ավելի արագ տեմպերով, եթե բարձրաստիճան պաշտոնյաները և զարգացման հաստատություններն իրենց գերակա մարտահրավերը  համարեն տնտեսական աճի հիմնական արգելքների դեմ պայքարը, որոնք մասնավոր հատվածում գործող ընկերությունների համար խոչընդոտ են հանդիսանում:

«Աշխատատեղերի ստեղծման հարցում մասնավոր հատվածի դերի գնահատումը» ուսումնասիրությունը եզրակացնում է, որ մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծման հարցում առավել լուրջ մարտահրավեր են հանդիսանում հետևյալ չորս արգելքները.  թույլ ներդրումային միջավայրը, անբավարար ենթակառուցվածքը, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը, և ուսուցման ու հմտությունների պակասը:

Ուսումնասիրությունը լույս է տեսել այսօր՝ որպես Համաշխարհային բանկի 2013թ. համաշխարհային զարգացման  հաշվետվությանը ուղեկից զեկույց, որը լույս էր տեսել հոկտեմբերին և նվիրված էր աշխատատեղերի ուսումնասիրությանը: Մեկնարկի ժամանակ թողարկած համատեղ պաշտոնական հաղորդագրության մեջ մի քանի ֆինանսական հաստատություններն անմիջապես պարտավորվեցին աշխատել միասին՝ աշխատատեղերի ստեղծման խնդրին անդրադառնալու և միմյանց փորձից սովորելու նպատակով:

Ամբողջ աշխարհում գործազուրկների թիվը կազմում է մոտ 200 միլիոն հոգի: Համաշխարհային բանկի գնահատմամբ, մինչև 2020թ. հարկավոր է ստեղծել 600 միլիոն աշխատատեղ հիմնականում զարգացող երկրներում՝ բնակչության աճի հետ համընթացն ապահովելու  համար: Պատասխանը գտնվում է մասնավոր հատվածում, որն ապահովում է յուրաքանչյուր 10 աշխատատեղից ինը:

«Գործազրկությունը գլոբալ ճգնաժամ է, որը հատկապես հրատապ է առավել աղքատ երկրներում,» ասել է Ջին-Յոնգ Քաին՝ IFC-ի Գործադիր փոխնախագահը և Գործադիր տնօրենը: “Քանզի աշխարհի ամենախոշոր զարգացման հաստատությունը կենտրոնացված է մասնավոր հատվածի վրա, մենք հավատում ենք, որ աշխատատեղերի ստեղծումը աղքատության հաղթահարման ճիշտ ուղին է: Այն խթանելը զարգացող երկրներում մեր գերակա խնդիրն է”:

Մյուս հիմնական եզրահանգումներից են.

  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ) ամենաշատ աշխատատեղ ստեղծողներն են զարգացող երկրներում, սակայն նրանք նաև պակաս արդյունավետ են, ավելի քիչ են վճարում և շատ հնարավորություններ չեն առաջարկում իրենց աշխատողներին՝ վերապատրաստման և զարգացման նպատակների համար: Փոքր ընկերությունները նաև հաճախ գտնվում են աշխատատեղերի ստեղծման խոչընդոտների ամենամեծ ազդեցության տակ, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող զարգանալ ամբողջ ներուժի չափով:
  • Ֆինանսական միջոցների հասանելիությունը հիմնական խոչընդոտն է ՄՓՄՁ-ների համար, և այդ խոչընդոտի նվազեցման արդյունքում աշխատատեղերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Օրինակ, IFC-ն ֆինանսական միջոցներ է տրամադրում զարգացող շուկաների ֆինանսական միջնորդների խոշոր ցանցին: 2011թ. այն տրամադրել է ՄՓՄՁ-ներին 23 միլիոն, որոնք իրենց հերթին ստեղծել են ավելի քան 100 միլիոն աշխատատեղ:
  • Աշխատատեղերի մեծամասնությունը ստեղծվում է ընկերությունների մատակարարման և բաշխման շղթաներում: Օրինակ, IFC-ի փոխառությունը հնդկացի ցեմենտ արտադրողին օգնել է ընկերությանն ընդլայնվել և ստեղծել ավելի շատ աշխատատեղեր: Այս ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր աշխատատեղի դեպքում ավելի քան քսանը ստեղծվել են մատակարարման և բաշխման շղթաներում:
  • Ցածր եկամուտ ունեցող երկրներում էներգամատակարարման պակասն ամենամեծ խոչընդոտն է: Ընկերություններին հուսալի էներգամատակարարմամբ ապահովելը կարող է խթանել աշխատատեղերի ստեղծման տարեկան աճն առնվազն 4 տոկոսով:
  • Զբաղվածության մարտահրավերներն առավել լուրջ են կանանց և երիտասարդության շրջանում: Իրավական արգելքները, ֆինանսական միջոցների հասանելիության պակասը և մշակութային նորմերը հարկադրում են կանանց զբաղվել ավելի քիչ վարձատրվող և պակաս անվտանգ աշխատանքով: Երիտասարդների շրջանում գործազուրկ մնալու հավանականությունը գրեթե եռապատիկ է: Ավելի մեծ է նաև ոչ պաշտոնական աշխատանքով զբաղվելու հավանականությունը:

 

Ուսումնասիրությունը եզրակացրել է, որ ամեն տարի 45 միլիոն մարդ մուտք է գործում աշխատուժի շուկա: Սակայն ամբողջ աշխարհում ուսումնասիրված ընկերությունների ավելի քան մեկ երրորդը չեն կարողացել գտնել անհրաժեշտ հմտություններն ունեցող աշխատողներ:

IFC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031