Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Եղբայրն էր նշանավոր արվեստաբան Գևորգ Աբաջյանի: 1951 թվականին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
Վլադիմիր Աբաջյանը այս թատրոնում ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին մարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով: