Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան 26-ը որոշել է ընտրություններում 2-րդ տեղի թեկնածուին

Հունվար 15,2013 13:39

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի համար նախագահական ընտրություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  ու ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի  չմասնակցելու որոշումը նշանակում է՝ կունենանք  էպոսագետին հաղթած նախագահ:

Այսօր «Հայացք» ակումբում նա ընտրությունները համարեց պետպատվերով նկարչություն. «Գյուղապետերին պետպատվերի շրջանակներում ցուցակ են ուղարկելու ու ասելու են՝ 300 ընտրողից ընտրության մասնակցությունը  պետք է լինի  մոտ 220 հոգի: 2-րդ տեղի թեկնածուին  այսքան տոկոս կգրես, մնացածին կամ կգրես, կամ չես գրի, այսքան անվավեր  ձայն կգրես: Հետո էլ ասում են՝  2-րդ տեղի համար պայքար է գնալու, ոչ մի պայքար էլ չի գնալու, որովհետեւ Բաղրամյան 26- ն արդեն որոշել է՝ 2-րդ տեղը կամ կդնի Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ էլ Հրանտ Բագրատյանին»:

Քաղաքագետ Գեղամ Նազարյանի համար էլ է պարզ՝ ինչ ելքով է ընտրություններն  ավարտվելու. «Իշխանությունները չէին սպասում այսքան հեշտ սցենարի, նրանք սպասում էին թեժ պայքարի: Այս ընտրություններն ամենախայտառակ ընտրություններն են լինելու մեր պատմության մեջ: Սա միջոցառում է,  ուրիշ ոչինչ: Միայն զարմանում եմ՝ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի նման քաղաքական փորձ ունեցող գործիչները համաձայնեցին մասնակցել» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031