Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը ներկայացրեց 10 կետ

Հունվար 15,2013 13:04

ՀՀ Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ներկայացրել է արտաքին քաղաքականության ուրվագծերը։ Այն տեղադրվել է նրա Ֆեյսբուքյան էջում։

ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծեր

1. Արտաքին քաղաքականության գերակա սկզբունքն է՝ մեր աշխարհով մեկ սփռված ժողովրդի հավիտենականության երաշխիքը անկախ հայկական պետականությունն է։

2. Արտաքին քաղաքականությունը առաջիկա տարիներին պետք է լինի ինքնակենտրոն՝ պրոեվրոպական, պրոռուսական կամ պրոամերիկյան մւտեցումների գերակայությունը կարող է հանգեցնել մեր տարածքում գերտերությունների շահերի բախմանը։ Հայաստանը չի կարող իր տարածքում թույլ տալ գերտերությունների շահերի հակասությունների հետագա խորացում։

3. Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ։
4. Ցանկացած նոր օրենք, որոշում, ցանկացած պայմանագիր կամ համաձայնագիր, ինչի կիրարկման արդյունքում առկա է ինքնիշխանության (սուվերենության) կորուստ, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031