Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Երբ ես Լեքսուս էի քշում՝ էպոսագետը սկի էշ չուներ»

Հունվար 15,2013 12:51

Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ եթե Պետրոս Մակեյանի առաջարկն ընդունվի կամ Անդրիաս Ղուկասյանի հորդորով բոլոր մյուս թեկնածուները դուրս գան ընտրապայքարից, բոյկոտեն, ի՞նչ կլինի՝ նա պատասխանեց. «Նման բան չի եղել ու չի լինի, որ 7 թեկնածուները հավաքվեն ու դուրս գան: Անիմաստ քաղաքական տրյուկ է: Չի կարող նման բան մեր քաղաքական պատմության մեջ լինել: Այդ ասողները չգիտես ինչ ինչանյան էր»:

Հարցին՝ Ձեր կարծիքով վարչապետի փոփոխություն կլինի՞՝ նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է տալ մայիսին. «Վարչապետի մասին խոսակցություններն ավելորդ են: Դրանք որոշ մարդկանց կողմից անընդհատ հրապարակ նետվող հարց է: Ի վերջո մենք ունենք նորմալ վարչապետ՝ կիրթ, գրագետ: Եկեք վարչապետի հարցը տեղափոխենք մայիսին, եթե սաղ լինեմ, կպատասխանեմ»:

Մենք պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ Լեքսուս ունե՞ք: «Էդ ի՞նչ է»,- հարցրեց Հանրապետական պատգամավորը: Երբ տեղակացրեցինք, որ մեքենայի մակնիշ է, որ այդ մեքենայից ունի էպոսագետը՝ նա պատասխանեց. «Էդ Լեքսուսները հեշտ է ձեռք բերելը եւ նույնքան հեշտ է ձեռք բերելը: Երբ ես Լեքսուս էի քշում՝ էպոսագետը սկի էշ չուներ: Մեր ժամանակվա Լեքսուսները գիտեք: Ես որ աչքս բացել եմ, էս մի աչքս, տեսել եմ Լենինի Մոսկվիչ էին ասում՝ այն 4 դռնանի ավտոմեքենան: Մեր ժամանակվա Լեքսուսն էր 31-ը, ես ունեցել եմ: Դրանք ժամանակավոր բաներ են:»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031