Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական օրերին շտապօգնությունում սննդային թունավորումներ չեն գրանցել

Հունվար 15,2013 12:48

Այս տարի տոնական օրերին, կարելի է ասել սննդային թունավորման կանչերով շտապօգնությանը չեն դիմել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա ներկայացմամբ՝ ընդամենը 4 քաղաքացի են իրենց վատ զգացել սննդից եւ դիմել շտապօգնությանը, սակայն դա համարել սննդային թունավորում չի կարելի. «Օրինակ՝ բոտուլիզմի կամ այլ սուր թունավորման դեպք չի գրանցվել»:

Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ՝ այս տարի տոնական օրերին շտապօգնությանը դիմած քաղաքացիների թիվը մի փոքր քիչ է համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Օրինակ՝ անցյալ տարվա  հունվարի 1-9-ը գրանցվել է 6103 կանչ, իսկ այս տարի՝ 6038: Իսկ ամբողջ 2012 թվականին «Շտապ բուժօգնությունում» գրանցվել է 202,457 կանչ. 20 հազարով ավելի, քան 2011-ին:

Տիկին Ստեփանյանի խոսքերով՝ շտապօգնության կանչերի մեծ մասը սիրտ-անոթային հիվանդություններին են բաժին ընկնում, ապա՝ սուր շնչառական ինֆեկցիաներն են՝ մրսածություն, ջերմություն:

«Շտապ բուժօգնության» տնօրենի վստահեցմամբ՝ սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, նախկինում երիտասարդների մոտ ինֆարկտներ չէին լինում, իսկ վերջերս շատ են հանդիպում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031