Առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է ծառայություն, որը հնարավորություն է տալիս ճանապարհային ոստիկանության տուգանքները վճարել անմիջապես բջջային հեռախոսից՝ խնայելով զգալի ժամանակ և նյարդեր:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «iOS» և «Android», հետագայում նաև «Windows» օպերացիոն համակարգ ունեցող սմարթֆոնում ներբեռնել «Իդրամ բջջային դրամապանակ»-ը և գրանցվել: Վճարումը կատարվում է շատ արագ և հեշտ, անհրաժեշտ է ընդամենը հետևել հրահանգներին: Ծառայությունը նախատեսված է այն վարորդների համար, ովքեր արժևորում են իրենց ժամանակը և գերադասում են նման հարցեր լուծել ժամանակակից և արագ տարբերակով:
«Իդրամ» ՍՊԸ