Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամներս ո՞ւմ նվիրեմ

Հունվար 15,2013 12:02

Բանից պարզվում է՝ Երեւանի ատամնաբուժարաններն այսուհետ նոր հարկ պիտի վճարեն։ Նոր կարգի համաձայն, ատամնաբուժարաններն այսուհետ բոլոր «սովորական» հարկերից բացի պիտի նաեւ ամեն աթոռի համար ամսական 60-100 հազար դրամ հարկ վճարեն։

«ՉԻ»- Սա իսկապես շատ առողջ մոտեցում է։ Ակնհայտ է, որ ինչպիսին էլ լինեն հետեւանքները՝ Հայաստանը դրանից միայն շահելու է։ Նախ՝ ատամնաբուժարանները սրանից հետո պարզապես աթոռներ չեն պահի, եւ այցելուները կսպասարկվեն կանգնած վիճակում, ինչն արդեն իսկ էական առաջընթաց է (չեք հավատում՝ յոգերին հարցրեք): Երկրորդ՝ եթե անգամ այս նորամուծության արդյունքում ատամնաբուժարանների այցելուների թիվը նվազի, դա նույնպես կունենա իր դրական հետեւանքները։ Մարդիկ ատամներ չեն ունենա, այսինքն՝ ավելի դժվարությամբ կսնվեն, ինչն էլ իր հերթին բարեբաստիկ ազդեցություն կունենա Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա, որովհետեւ Հայաստանում սպառվող սննդամթերքի մեծ մասը ներմուծվում է։ Նվազում են ատամները՝ նվազում է ներմուծումը։ Այնպես որ՝ երկրի տնտեսության առողջացման բանաձեւը գտնված է:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031