Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին նախագահը երկրորդ տեղի հավանական թեկնածու է համարում Բագրատյանին

Հունվար 15,2013 11:54

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հարցազրույցից:

 ԿԸՀ գրանցման հայտ ներկայացրած թեկնածուներից ո՞ւմ եք առավել հավանական համարում պատմական երկրորդ տեղի համար։

– Հրանտ Բագրատյանին։ Նա շատ ավելի ակտիվ է, ունի իր հայեցակարգը,   որոշակի տեսակետները, քաղաքական հարուստ փորձ, տնտեսագիտական գիտելիքների մասին  արդեն չեմ ասում։ Իհարկե, այդ հարցի  սպառիչ պատասխանը կտան ընտրապայքարն ու ընտրությունները, առավել ևս, որ որևէ թեկնածուի շանսերը գնահատելն իմ խնդիրը չէ։

– Չե՞ք կարծում, որ ընտրությունների ժամանակ կարող են մասնակցության խնդիրներ առաջանալ։ Ոչ միայն այն պատճառով որ ԲՀԿն, ՀԱԿը, ՀՅԴն ընտրապայքարից դուրս եկան։ Ե՛վ նրանց, և՛ որոշակի դժգոհություններ ունեցող ընտրախավը ի՞նչ դրդապատճառներ ունի ընտրությունների գնալու, եթե իր համակրանքը վայելող կուսակցությունները չունեն թեկնածուներ,

եթե ինքը չունի իր թեկնածուն։

– Այո, գործնականում կա որոշակի ընտրազանգված, որ այսօր, այսպես ասենք, ազատ է։ Իհարկե, այդ ընտրազանգվածի ձայների համար յուրաքանչյուր թեկնածու պայքարում է, դա շատ բնական է։ Ընդունեք նաև, որ եթե այս կամ այն թեկնածուն չի մասնակցում ընտրություններին, դա աշխարհի վերջը չէ։ Ընտրողը միշտ էլ կգտնի իր համար ընդունելի թեկնածուին։ Բոյկոտի կոչն անիրական ու անհեռանկար եմ համարում, որովհետև քաղաքական դաշտում արդյունքներ միշտ էլ տվել է ակտիվ քաղաքական պայքարը։ Տարբեր տարիներին խորհրդարանում քաղաքական ուժերը դիմել են բոյկոտի ռազմավարությանը և ի՞նչ են ստացել։ Որևէ քաղաքական ուժ կամ անհատ բոյկոտով հաջողության չի հասել։ Քաղաքականությունը սիրում է ակտիվ պայքար ու ակտիվ պայքարողներին։ Հասարակությունն էլ, որպես կանոն, գնում է ոչ թե պայքարից հրաժարվողի, այլ պայքարողի հետևից։

– Եթե այդպիսին է մինչև փետրվարի 18-ի Հայաստանը, ինչպիսի՞ն է լինելու փետրվարի 19-ի Հայաստանը։ Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։

– Թերևս այսօրվա հարցերի հարցը դա է՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրություններից առաջ և ընտրություններից հետո։ Մեր պետության համար եզակի հնարավորություն է ստեղծվել իրականացնելու օրինական ընտրություններ, ծրագրերի պայքարի ընտրություններ։ Մենք պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ և՛ հասարակությունը արդյունքներին հավատա, և՛ միջազգային հանրությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031