Ճանաչված ջութակահարուհի Վանեսա Մեյը հաստատել է, որ պատրաստվում է մասնակցել 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերին: Նա Ձմեռային օլիպիադայի մայրաքաղաքում, հավանաբար, կմեկնարկի լեռնադահուկային սպորտի երկու դիսցիպլիններում՝ հատուկ եւ հսկա ոլորավայրէջքներում: «Իմ կյանքի կիրքը երաժշտությունն է, իսկ կյանքիս հոբին՝ լեռնադահուկը», – այդ առիթով հայտարարել է նա լրատվամիջոցներին:
Վանեսան, որ Բրիտանիայի քաղաքացիություն ունի, պատրաստվում է հանդես գալ Թաիլանդի հավաքականի կազմում, քանի որ հայրը՝ Վորապհոնգ Վաննակոնը այդ երկրի քաղաքացի է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ