Վեյկ-ան Զեեում շարունակվում է «Tata Steel 2013» շախմատային փառատոնը, որտեղ գերազանց է հանդես գալիս բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը («C» խումբ): Երրորդ տուրում Գրիգորը պարտության մատնեց հոլանդացի Միգել Ադմիրալին եւ 2,5 միավարավ բաժանում է 1-3-րդ տեղերը: Հաջող է մեկնարկել նաեւ «B» խմբում հանդես եկող հայաստանցի Սերգեյ Մովսիսյանը, որը հաղթելով Պրեդրագ Նիկոլիչին (Բոսնիա եւ Հերցեգովինա)՝ 2,0 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Ուժեղագույնների խմբում Լեւոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց՝ այս անգամ միավորը բաժանելով հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ, եւ 1,5 միավորով 5-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարում՝ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն է