Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ

Հունվար 15,2013 11:14

Հանգստյան օրերին «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես որ խոստացել էր, դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ։ Դատական հայցը վարույթ է ընդունվել եւ կքննվի Արաբկիր-Քանաքեռ Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողուհու՝ իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր՝ «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»։

«Ժողովուրդ» օրաթերթը եւ լրագրող Ս. Գրիգորյանը Խաչատրյանից պահանջում են վիրավորելու համար ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից։ Նախնական դատական նիստը դեռեւս նշանակված չէ։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031