Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնությունում առայժմ ավելի հաջող հանդես են գալիս մարզերի ներկայացուցիչները: Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են սիսիանցի Լուսինե Կարապետյանը եւ վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Առաջնությանը մասնակցող Երեւանի երկու ներկայացուցիչներից միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը նրանցից ետ է մնում կես միավորով եւ եզրափակում է առաջատարների եռյակը: Առայժմ իր խաղը չի գտնում Խարկովը ներկայացնող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որը մեկ միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ